Հետևեք մեզ։

Փրկարարներն օգնության են հասել վիրավոր թռչունին

19:49, 13 մայիս 2023
Փրկարարներն օգնության են հասել վիրավոր թռչունին

 

Մայիսի 13-ին, ժամը 16։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում գտնվող զբոսայգում վիրավոր բազե է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

 

Պարզվել է, որ հայտնաբերված թռչունը գիշատիչ լորաճուռակ է (թևը վնասված), գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

 

Փրկարարները թռչունին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։