Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանն ու հայ գերիներին։
Ինստագրամի իր էջի սթորի բաժնում Մխիթարյանը կիսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությամբ և օգտագործել է «Ազատություն Ռուբեն Վարդանյանին: Ազատություն հայ գերիներին» հեշթեգերը: