Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր նստավայրում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Vatican.news-ի փոխանցմամբ` նրանց զրույցը 40 րոպե է տևել։
Հռոմի պապը Խաղաղության ձիթենու ճյուղ է նվիրել Ուկրաինայի նախագահին, իսկ Զելենսկին Հռոմի պապին փոխանցել է Աստվածամոր պատկերը, որը փորագրված է եղել պողպատե թիթեղի վրա։