Հայ գործարար և բարերար, Flagship Pioneering-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը մեկնաբանել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը; Աֆեյանը կոչ է արել զգոնություն ցուցաբերել՝ Վարդանյանի նկատմամբ սարսափելի անարդարությունից խուսափելու համար։ Այս մասին Նուբար Աֆեյանը նշել է իր X միկրոբլոգում՝ տեղադրելով նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը։
«Խնդրում եմ կարդալ այս համոզիչ փաստերը։ Մենք բոլորս պետք է զգոն լինենք և անենք ամեն ինչ՝ խթանելու արդար դատավարության հեռանկարը և խուսափելու գրոտեսկային անարդարությունից»,- գրել է Աֆեյանը։
Նուբար Աֆեյանն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի դատավարությունը
13:43, 17 հունվար 2025