Հետևեք մեզ։

Եկամուտների հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում. ԱԺ պատգամավոր

15:43, 17 հունվար 2025
Եկամուտների հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում. ԱԺ պատգամավոր

2025 թվականի հունվարի 1-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում։ Այդ մասին իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մինչև 2025 թվականի մայիսի 1-ը հայտարարագիր պետք է լրացնեն վարձու բոլոր աշխատողները, հակառակ դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Սակայն ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգը խափանված է և հնարավորություն չի տալիս ներկայացնել տարեկան հայտարարագիրը: Փաստորեն, քաղաքացին պարտավոր է ներկայացնել հայտարարագիր, որ չտուգանվի»։

Սակայն, ինչպես նշել է պատգամավորը, ցանկության դեպքում անգամ, քաղաքացին չի կարող իր պարտավորությունը կատարել, քանի որ ՊԵԿ-ի համապատասխան տեղեկատվական համակարգը չի գործում։ Ավելին, պատասխանատուները նույնիսկ չգիտեն, թե երբ այն լիարժեք կգործի։