Հետևեք մեզ։

Էդգար Հովսեփյանը՝ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

15:45, 17 հունվար 2025
Էդգար Հովսեփյանը՝ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 17-ին, որոշում է ստորագրել, որով Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար է նշանակվել։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի
Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝

Էդգար Արմենի Հովսեփյանին նշանակել Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար»,-նշվում է որոշման մեջ։