Red Wings ավիաընկերությանը պատկանող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը իրականացնում էր Միներալնիե Վոդի-Երևան չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի օդանավակայանում՝ հաղորդում է REN TV-ին` հղում անելով իր աղբյուրին:
«Միներալնիե Վոդի-Երևան 4331 չվերթն արտակարգ վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում։ Պատճառը օդորակման համակարգում անսարքությունն է եղել»,- ասել է աղբյուրը։
Ինքնաթիռում եղել է 86 ուղևոր և անձնակազմի չորս անդամ, ոչ ոք չի տուժել: