ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ TikTok սոցիալական ցանցի ապագայի վերաբերյալ իր որոշումը կկայացվի մոտ ապագայում:
«Վճռաբեկ դատարանի որոշումը սպասելի էր և բոլորը պետք է հարգեին այն: TikTok-ի վերաբերյալ իմ որոշումը կկայացվի ոչ այնքան հեռավոր ապագայում, բայց ինձ ժամանակ է պետք իրավիճակը քննելու համար», - ասել է Թրամփը:
Միացյալ Նահանգների Գերագույն դատարանն ավելի վաղ ընդունել է որոշում, ըստ որի՝ TikTok-ն արգելվում է երկրում: Օրենքն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին, այսինքն՝ Թրամփի երդմնակալությունից մեկ օր առաջ: