Ռուսաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը պայմանավորվածություն են ձեռք բերել, համաձայն որի՝ երկրներից մեկի վրա ագրեսորի հարձակման դեպքում, մյուս երկիրը օգնություն չի տրամադրելու ագրեսորին: Այս մասին նշված է Մոսկվայում բանակցություններից հետո երկու երկրների նախագահների ստորագրած «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրում։
«Այն դեպքում, երբ պայմանավորվող կողմերից մեկը ենթարկվում է ագրեսիայի, մյուս պայմանավորվող կողմը չպետք է որևէ ռազմական կամ այլ օգնություն ցույց տա ագրեսորին, որը նպաստում է ագրեսիայի շարունակականությանը, և կնպաստի այն տարբերությունների կարգավորմանը, որոնք առաջացել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի այլ կիրառելի նորմերի հիման վրա», - սահմանում է պայմանագրի դրույթներից մեկը:
Բացի այդ, Ռուսաստանն ու Իրանը խոստացել են թույլ չտալ իրենց տարածքների շահագործումը «որպեսզի չաջակցեն անջատողական շարժումներին և այլ գործողություններին, որոնք սպառնում են կայունությանը և տարածքային ամբողջականությանը»: