Հետևեք մեզ։

Եթե հայրենիքին որդի նվիրած հորը դատապարտում են 2 տարվա ազատազրկման, ապա նույն արդարադատությունը քաղաքացու վրա թքող Ալեն Սիմոնյանին պետք է ցմահ ազատազրկի. «Որդիների Կանչ»

21:19, 17 հունվար 2025
Եթե հայրենիքին որդի նվիրած հորը դատապարտում են 2 տարվա ազատազրկման, ապա նույն արդարադատությունը քաղաքացու վրա թքող Ալեն Սիմոնյանին պետք է ցմահ ազատազրկի. «Որդիների Կանչ»

«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Եթե ՀՀ արդարադատությունը Հայրենիքին որդի նվիրած հորը դատապարտում է 2 տարվա ազատազրկման քաղաքացու վրա խմելու ջուր լցնելու համար, ապա նույն արդարադատությունը պետք է ցմահ ազատազրկի Ալեն Սիմոնյանին՝ անվտանգության աշխատակիցների միջոցով անձին ապօրինի անշարժացնելու ու նրա դեմքին թքելու համար։

Նիկոլի իշխանությունը հավերժ չէ․ բոլոր կամակատարները պատասխան են տալու ապօրինի որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու համար Հայրենիքը թրքահպատակ իշխանություններից ազատագրելուց հետո»։

Հիշեցնենք, որ Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ Մասիս Մելքոնյանի, 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ կայացել է դատավճիռ։

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ այսօր՝ հունվարի 17 ին հրապարակել է ամբաստանյալ Գարիկ Գալեյանի դատավճիռ: Գարիկ Գալեյանը մեղադրվում է ՀՀ նոր Քր. Օր 396 հոդվածի 1 մասի (առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը) և ՀՀ նախկին Քր.Օր. 258 հոդվածի 3 մասի 1 կետի (խուլիգանություն/ հատկանիշներով);

ՀՀ ՔՐ Օր. 258 հոդվածի 3 րդ մասի 1 կետով Գալեյանը դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով, ՀՀ Քր. Օր. 396 հոդվածի 1 մասով՝ 1 տարի ազատազրկման: Հանցանքների համակցման եվ մասնակի գումարման արդյունում նշանակվել է 2 տարի ազատազրկում, որից հաշվակցվում է անազատության մեջ գտնված 6 ամիս 21 օրը:

Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի, իսկ չբացակայելու մասին արգելքը և գրավը թողնվել են անփոփոխ։