Ծնունդով ախալքալաքցի խառը ոճի մենամարտիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային պայքարից, որը պետք է լիներ երեկոյի գլխավոր իրադարձությունը։ Sports.ru-ն նշում է, որ պատճառը մարզիկի վնասվածքն է։
Ծառուկյանին կփոխարինի բրազիլացի Ռենատո Մոիկանոն։
Հունվարի 19-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի կունենա UFC 311 մրցաշարը։ Համագումարում ռուս Ումար Նուրմագոմեդովը կպայքարի միջին քաշային կարգում տիտղոսի համար ամերիկացի, ազգությամբ վրացի Մերաբ Դվալիշվիլիի հետ։