Հետևեք մեզ։

Ապրիլին տեղի կունենա «Վրաստան-ՆԱՏՕ 2025» բազմազգ զորավարժությունը, Հայաստանը զորավարժությանը կմասնակցի որպես դիտորդ

19:38, 18 հունվար 2025
Ապրիլին տեղի կունենա «Վրաստան-ՆԱՏՕ 2025» բազմազգ զորավարժությունը, Հայաստանը զորավարժությանը կմասնակցի որպես դիտորդ
Վրաստանում ապրիլի 28-ից մայիսի 8-ը տեղի կունենան «Վրաստան-ՆԱՏՕ 2025» հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ հայտնել է Վրաստանում Իտալիայի դեսպանությունը։
 
Զորավարժություններին մասնակցությունն արդեն հաստատել են Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը, Սլովակիան, Թուրքիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան:
 
Հայաստանը զորավարժությանը մասնակցելու է որպես դիտորդ։