Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Խվիչա Կվարացխելիային՝ «Պարի Սեն-Ժերմեն» տեղափոխվելու կապակցությամբ։ Այս մասին Կոբախիձեն գրել է սոցցանցում։
«Շնորհավորում եմ Խվիչա Կվարացխելիային ՊՍԺ տեղափոխվելու կապակցությամբ, որտեղ սկսվում է վրացական նոր ֆուտբոլային արկածները: Խվիչային ցանկանում եմ շատ տիտղոսներ և ամենակարևորը` հաղթել Չեմպիոնների լիգայում»,- գրել է Կոբախիձեն։
Տեղեկացնենք, որ Խվիչա Կվարացխելիան պաշտոնապես դարձել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի խաղացող։ Վրացին ակումբի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։