Հետևեք մեզ։

Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ նոր ապացույցներ և պահանջներ

12:21, 19 հունվար 2025
Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ նոր ապացույցներ և պահանջներ

 

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռեւս 2022 և 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայտնում են գրասենյակից:


ՄԻՀՆ գրասենյակը հետևում է նաև այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։

 

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ ըստ սահմանված ընթացակարգի և ժամկետների Եվրոպական դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ եւ պահանջներ»,-ասվում է հայտարարությունում։

 

Նշենք, որ Բաքվում հայ գերիների դատական շոուն սկսվել է հունվարի 17-ից, կշարունակվի հաջորդ շաբաթ: