UFC թեթև քաշային կարգում գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Մախաչևը խոսել է UFC 311 մրցաշարում իր տիտղոսը հաջողությամբ պաշտպանելու մասին՝ ակնարկելով Արման Ծառուկյանին։
«Պատրաստ էի ցանկացած մրցակցի։ Ոմանց բախտը ժպտաց, որ այստեղ չէին»,- ասել է Մախաչևը հաղթանակից հետո։
Հիշեցնենք՝ Ծառուկյանը UFC 311-ում պետք է մենամարտեր թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ, բայց մենամարտից մեկ օր առաջ հանվեց մրցաշարից մեջքի վնասվածքի պատճառով: