Հետևեք մեզ։

Կոտայքում առևանգել են գործարարի Porche Panamera-ն. Shamshyan.com

23:32, 13 մայիս 2023
Կոտայքում առևանգել են գործարարի Porche Panamera-ն. Shamshyan.com

Մայիսի 12-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

 

Shamshyan.com-ի փեխանցմամբ` ժամը 06:30-ին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ, 47-ամյա Ա.Հ.-ից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք գյուղից գողացել են իրեն պատկանող Porche Panamera մակնիշի ավտոմեքենան:

 

Տեղում Ա.Հ.-ն հայտնել է, որ մոտ 2 ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով տան հետնամուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել են ներս և տանից հափշտակել ոսկյա զարդեր՝ մոտ 1.5 մլն ՀՀ դրամ և ապակյա տարաներով լցված 500 ՀՀ դրամանոց մետաղադրամներով պահոցը (կասսան):

 

Տարել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենայի բանալին, իսկ տան դիմացից իրեն պատկանող Porche Panamera մակնիշի ավտոմեքենան:

 

Ա.Հ.-ն Կոտայքի մարզում հայտնի գործարար է, ով նաև ԱՁ տնօրեն է և նրան պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

 

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։