ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր թիմին հեռախոսազրույց կազմակերպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 20-ին նրա երդմնակալության արարողությունից հետո առաջին օրերին։
Այս մասին հայտնում է CNN-ը։
Աղբյուրի տվյալներով՝ Թրամփն իր օգնականներին հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի օր անց։
Ինչպես հայտնում է CNN-ը, հեռախոսազրույցի թեմաներից մեկը կլինի առաջիկա ամիսներին երկու առաջնորդների հնարավոր անձնական հանդիպման քննարկումը Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու նպատակով։