Հետևեք մեզ։

Լևոն Մկրտչյանն է ՀՀ-ի այս քարտեզը դրել դասագրքերում, ուրեմն նա ուրացել, ինձ էլ իր հետ ուրացրել է․ Ռուբեն Ռուբինյան

09:26, 20 հունվար 2025
Լևոն Մկրտչյանն է ՀՀ-ի այս քարտեզը դրել դասագրքերում, ուրեմն նա ուրացել, ինձ էլ իր հետ ուրացրել է․ Ռուբեն Ռուբինյան

Ես դպրոցում և համալսարանում սովորել եմ այն ժամանակ, երբ Լևոն Մկրտչյանը կրթության և գիտության նախարար էր, ես դպրոցական դասագրքում տեսել եմ ՀՀ քարտեզը, որի մեջտեղում գրված էր, որ ՀՀ տարածքը  քառ․ կմ է։ Այս մասին ԱԺ-ում, դիմելով ընդդիմադիրներին, ասաց փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

 

«Խնդիր ունե՞ք այս մակետի հետ, գնացեք Լևոն Մկրտչյանին ասեք՝ ինչո՞ւ ես պղծել մեր մանուկներին և աշակերտներին։ Զարմացած գալիս եք, իբր ոչ մեկ չգիտի ՀՀ որն է, դուք հանկարծ հայտնաբերեցիք ՀՀ իրական քարտեզը։ Կամ ի՞նչ է նշանակում՝ ինչո՞ւ է Սևանը դատարկ, ինչ եք ակնարկում, որ Սևանը հանձնել ենք։ Պարզ չի, որ դատարկ է, որովհետև ընդգծվում է, որ լիճ է։

 

Ենթադրենք մենք իրոք ուրացել ենք, դա ինչ կապ ունի ՀՀ-ի հետ։ Ինչո՞ւ եք անիմաստ պայքարում ճշմարտության դեմ։ Մի նեղացեք, բայց դա երեսպաշտություն է։ Դաշնակցությունն ունեցել է կրթության նախարար, որը այս քարտեզը դրել է դասագրքերում, հիմա էստեղ այս քարտեզը տեսնում եք, ասում եք՝ ուրացել եք։ Ուրեմն Լևոն Մկրտչյանն է ուրացել, ինձ էլ իր հետ ուրացրել է»,- ասաց Ռուբինյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները