Հետևեք մեզ։

Ջեյհուն Բայրամովը ակնարկել է՝ որոնք են խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 2 հոդվածները

12:52, 20 հունվար 2025
Ջեյհուն Բայրամովը ակնարկել է՝ որոնք են խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 2 հոդվածները

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ։ Այս մասին լրագրողներին տված հայտարարության մեջ ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի երկու հոդվածների շուրջ լիարժեք համաձայնություն ձեռք չի բերվել, և բանակցությունները շարունակվում են. «Հայաստանի սահմանադրությամբ և իրավական փաստաթղթերում դեռևս կան պահանջներ ադրբեջանական հողերի նկատմամբ։ Սրանք պետք է լուծվեն»,-ասել է նա։

Արտգործնախարարի խոսքով՝ հաջորդ հանդիպման վայրի ու ժամի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա։