Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 10.5°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -30.1°C (1972թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.1°C