Երգչուհի Սիրուշոն հայտնել է, թե ինչու է մեկնել Բուենոս Այրես.
«Արգենտինա հրավիրված եմ մասնակցելու Պարագվայի անկախության օրվան նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունենալու վաղը` մայիսի 14-ին, Բուենոս Այրեսի կենտրոնական հրապարակում, Պլազա դե Մայոում: Առավոտյան 11-ից սկսվում են համերգային ելույթները։ Հուսով եմ` մեր հայրենակիցներին ևս տեսնել այնտեղ»։