Մոսկվան պատրաստ է շփումների ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի, ինչպես նաև արևմտյան այլ երկրների ղեկավարների հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հիմա կռահելը անշնորհակալ գործ է, մենք բաց ենք շփումների համար, մենք դա բազմիցս հաստատել ենք համապատասխան հարցերին պատասխանելիս»,- ասել է Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հանդիպման ժամանակ։
Միաժամանակ Լավրովն ընդգծել է, որ դրա համար պետք է լուրջ առաջարկներ ստանալ արեւմտյան երկրներից, որոնք սառեցրել կամ ընդհատել են իրենց հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։