Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության կապակցությամբ։ Այդ մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Դաշնության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպմանը։
Պուտինի խոսքով՝ Մոսկվան տեսնում է Թրամփի և նրա թիմի անդամների հայտարարությունները Ռուսաստանի հետ երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին։ ՌԴ նախագահը նաև հիշեցրել է, որ այն ընդհատվել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմի մեղքով։
«Մենք նաև լսում ենք նրա հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար, իհարկե, մենք ողջունում ենք այս վերաբերմունքը և շնորհավորում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,-ասել է Պուտինը: