Սկսվում է Ամերիկայի ոսկե դարը․ այսպես սկսեց իր ելույթը ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երդմամբ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։
«Այն սկսվում է այս պահին, այսօրվանից սկսած մեր երկիրը կրկին կստանա այն հարգանքը, որին արժանի է։ Մեր ժողովրդին այլևս չեն չարաշահի, մեզնից կօգտվեն, ինչպես նախկինում էր։ ԱՄՆ-ն կլինի առաջին տեղում, Թրամփի վարչակազմի ղեկավարությամբ ԱՄՆ-ն կլինի բոլորից առաջ, մեր ինքնավարությունը կվերադարձվի, մեր անվտանգոթյունը կվերականգնվի, արդարադատության նժարները կհավասարվեն, նորից կթագավորի արդարությունը»,- ասաց նա։