Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդն ու նրա անչափահաս ուղևորը տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը։