ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, հայտարարել է, որ մտադիր է ավելի ակտիվ մասնակցել նրա քաղաքականությանը՝ խորհուրդ տալով որոշ հարցերում։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Առաջին տիկին Մելանյա Թրամփը որոշել է իր երկրորդ ժամկետն այս պաշտոնում ավելի ակտիվ անցկացնել՝ հաճախակի մասնակցելով նախագահ Թրամփի և այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների, ինչպես և տարբեր հարցերի վերաբերյալ նախագահին խորհուրդներ տալ», - ասվում է զեկույցում:
Մի քանի ժամ առաջ Դոնալդ Թրամփը երդվեց և դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը։