Հետևեք մեզ։

Արման Ծառուկյանը հայտնել է, թե ինչպես է վնասվածք ստացել Մախաչևի դեմ մենամարտից առաջ

01:57, 21 հունվար 2025
Արման Ծառուկյանը հայտնել է, թե ինչպես է վնասվածք ստացել Մախաչևի դեմ մենամարտից առաջ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը նշել է, թե ինչ պայմաններում է ստացել վնասվածքը`նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ կայանալիք մենամարտից առաջ,-գրում է Armsport.am-ը:

 

«Ամեն ինչ լավ էր, բայց վերջին օրը մարզումից հետո ես պառկեցի քնելու և սկսեցի ցավ զգալ մեջքիս հատվածում։ Դրա պատճառով ամբողջ գիշեր չկարողացա քնել։ Հաջորդ օրը մտածեցի, որ ամեն ինչ լավ է լինելու, ասուլիսից հետո սկսեցի քաշ գցել։ Հեծանիվ էի քշում, երբ մեջքիս ցավը սաստկացավ և դրանից հետո չէի կարողանում շարժվել»,- ասել է Ծառուկյանը MMA-ի հայտնի ինսայդեր Արիել Հելվանիի տված հարցազրույցում։

 

Հիշեցնենք, որ Ծառուկյանի փոխարեն Լոս Անջելեսում կայացած UFC 311 մրցաշարի գլխավոր մենամարտում Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտի հնարավորություն ստացավ բրազիլացի Ռենատո Մոյկանոն։ Ռուսաստանը ներկայացնող մարզիկը առաջին ռաուդում խեղդող հնարքով հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ։