Հետևեք մեզ։

Թրամփը ստորագրել է Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ին դուրս բերելու հրամանը

09:59, 21 հունվար 2025
Թրամփը ստորագրել է Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ին դուրս բերելու հրամանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ անց ԱՄՆ-ին դուրս է բերել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից։


«Հաջորդ հրամանը կլիմայի փարիզյան համաձայնագրից դուրս գալը»,- հայտարարել էր Թրամփը։

Նախագահին անմիջապես ներկայացվել է փաստաթուղթ, որը նա ստորագրել է։

Հրամանագիրը դեռ չի հրապարակվել։

Կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագիրն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Փարիզում Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովից հետո։

Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես դուրս եկավ համաձայնագրից 2019 թվականի նոյեմբերի 4-ին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո երկիրը կրկին միացավ նրան 2021 թվականի փետրվարի 19-ին։

Վերլուծական