Հետևեք մեզ։

Չհոգնեցի՞ք․ Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը

06:59, 21 հունվար 2025
Չհոգնեցի՞ք․ Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը

ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը:

«Այսօր շատ կարևոր օրերից մեկն է մեր թիմի համար` ներկայացնելու ենք տարեկան կատարված աշխատանքները: Որոշ մարդիկ ինչ-որ տեղերից իմանալով, որ հենց այսօր է այդ օրը, փորձում են էմոցիոնալ «ճայթքումներ» առաջացնող հոդվածներով ազդել ընթացքի վրա: Բայց ախր չեք կարող ցուցանիշները հետ պտտել, դրանք անփոփոխ են անցած տարվա համար։

Եվ առողջական վիճակով պայմանավորված տարկետումը  բավական է շահարկեք տարին մի քանի անգամ պատվիրված թանկարժեք հոդվածներով, չհոգնեցի՞ք»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթն այսօր գրել էր. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան վերջնականապես ազատել զինծառայությունից՝ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի լինելու հիմքով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները