Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են, հայտնում է CNN Türk-ը։
«Դեպքի վայրից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ 6 մարդ զոհվել է, 31-ը՝ վիրավորվել»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Երեքշաբթի ավելի վաղ Türkiye թերթը հայտնել էր, որ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով երեք զոհ և 21 վիրավոր կա։