ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ հաջորդ պետքարտուղարի պաշտոնում, հաղորդում է CNN-ը։
«Սենատը երկուշաբթի քվեարկեց Մարկո Ռուբիոյին նախագահ Դոնալդ Թրամփի պետքարտուղարի պաշտոնում հաստատելու օգտին»,- ասվում է զեկույցում։
Ինչպես նշել է հեռուստաալիքը, սա նոր վարչակազմի կաբինետի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որը հաստատվել է Ներկայացուցիչների պալատի կողմից։
Նշենք, որ նա Հայաստանի պաշտպանության ակտի հեղինակներից մեկն է։