Հետևեք մեզ։

Որ երկրին քանի միավոր շնորհեց Հայաստանի ազգային ժյուրին «Եվրատեսիլ 2023»-ին

02:41, 14 մայիս 2023
Որ երկրին քանի միավոր շնորհեց Հայաստանի ազգային ժյուրին  «Եվրատեսիլ 2023»-ին

Լիվերպուլում ամփոփվում է «Եվրատեսիլ 2023» մրցույթի արդյունքները։ Այս պահին հայտնում են ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները, որին հաջորդելու է հանդիսատեսի քվեարկության արդյունքները։

Հայաստանի ազգային ժյուրին Եվրատեսիլ երգի մրցույթի մասնակիցներից 12 միավոր շնորհեց Իսրայելի պատվիրակին։ 1 միավոր ստացավ Լեհաստանը, 2 միավոր՝ Ավստրիան, 3 միավոր՝ Ուկրաինան, 4 միավոր՝ Նորվեգիան, 5 միավոր՝ Կիպրոսը, 6 միավոր՝ Իսպանիան, 7 միավոր՝ Ֆրանսիան, 8՝ Ֆինլանդիան, 10 միավոր՝ Շվեդիան։

Ազգային ժյուրիի միավորները հայտնեց երգչուհի Մալենան։