Հետևեք մեզ։

Որպես ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանն էլ է մասնակցել Թրամփի երդմնակալության արարողությանը (լուսանկարներ)

08:17, 21 հունվար 2025
Որպես ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանն էլ է մասնակցել Թրամփի երդմնակալության արարողությանը (լուսանկարներ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու,  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Թրամփի երդմնակալության արարողությանը։

Այդ մասին նա գրում է․«Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու՝ պատիվ ունեցա մասնակցելու ԱՄՆ խոշորագույն NewsMax Media ընկերության հրավերով Անդրյու Մելլոն կառավարական սրահում նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին ։

Միջոցառման ընթացքում ջերմ շփման լավ հնարավորություն ունեցա ԱՄՆ առաջիկա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, նախագահ Թրամփի երկարամյա ընկերներ Քրիստոֆեր Ռուդիի, Պատրիկ Օրլանդոյի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու միջազգային հյուրերի հետ»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները