ԱԺ-ում իրավիճակը թեժ է, մասնավորապես լեզվակռիվ է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի միջև:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, խոսելով կենսաթոշակային ռեֆորմի մասին, նշեց, որ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանին հարց ուղղել, թե որտեղ է գնացել կենսաթոշակային գումարները։ Ըստ Խաչատրյանի՝ Նուրբեկյանը ևս գիտակցում է, որ կենսաթոշակային ռեֆորմը ձախողվել է․ «Կենսաթոշակային ռեֆորմը Հայաստանում ձախողվել է, որովհետև երբ այս պարտադիր կուտակային համակարգը ներդրվում էր, խոսք տրվեց երկու բան, հիմնավորվեց, որ առաջին, որ սա կապահովի մեր քաղաքացիների բարեկեցիկ ծերությունը, դրա մասին ոչ մի բան չենք կարող ասել, քանի չկա առաջին թոշակառուն, որը ստացել է առաջին կենսաթոշակը, չես կարող ասել: Մյուսը, որ այս փողերը կգնան մեր տնտեսության զարգացմանը: Տնտեսությունը զարգանում է իրական հատվածում ներդրում կատարելով, դա կենսաթոշակային հիմնադրամների պրոբլեմը չի։ Պետությունը հիմա դրա մասին լռում է»:
«Չիջնեմ ներքև, այստեղից ասեմ, մարդը ներկա չի, Դուք իր մասին ինչ-որ կլիշեներ եք խոսում, ինչո՞ւ եք խոսում, հիմա ես կարող եմ առնվազն երեք կլիշե ասեմ մարդու, կուսակցության և բերած թեկնածուների մասին: Ես էլ ասեմ՝ կողմ ըլլալով դեմ եք, դեմ ըլլալով՝ կողմ եք, Դուք հո դաշնակցակա՞ն չեք, դուրներդ կգա»,- արձագանքելով Խաչատրյանին՝ ասաց Սիմոնյանը:
«Ասեք, տեսնենք՝ ով կշահի»,- պատասխանել է Խաչատրյանը, իսկ Ալեն Սիմոնյանը հորդորել է այսքանով ավարտել։