Հետևեք մեզ։

Սպիտակի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 117 սան

09:23, 21 հունվար 2025
Սպիտակի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 117 սան

Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:06-ին, մարվել՝ 11։09-ին։ Սանհանգույցի կախովի առաստաղից այրվել է մոտ 1 քմ հատված։ Փրկարարները տեղի ուժերի հետ տարհանել են 117 սան և 29 աշխատակից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները