Հետևեք մեզ։

«Եվրատեսիլ 2023»-ի հաղթողն է Շվեդիան, Բրյունետը լավագույն տասնյակում չհայտնվեց

03:02, 14 մայիս 2023
«Եվրատեսիլ 2023»-ի հաղթողն է Շվեդիան, Բրյունետը լավագույն տասնյակում չհայտնվեց

Լիվերպուլում ավարտվեց «Եվրատեսիլ 2023» մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Շվեդիան։ Լորինը Tattoo երգով դարձավ «Եվրատեսիլ 2023»-ի հաղթողը` հավաքելով 583 միավոր։ Նա 2012-ին ևս հաղթել էր այս մրցույթում։

Երկրորդ հորիզոնականում է Ֆինլանդիան, իսկ 3–րդ հորիզոնականում՝ Իսրայելը։

 

Հայաստանը ներկայացնող երգչուհի Բրյունետը՝ Future Lover երգով 14-րդ հորիզոնականում է։

Եզրափակիչում հանդես էին գալիս Հայաստանը, Ավստրիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Լեհաստանը, Սերբիան, Ֆրանսիան, Կիպրոսը, Իսպանիան, Շվեդիան, Ալբանիան, Իտալիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Չեխիան, Ավստրալիան, Բելգիան, Մոլդովան, Ուկրաինան, Նիդերլանդները, Նորվեգիան, Գերմանիան, Լիտվան, Իսրայելը, Սլովենիան, Խորվաթիան, Միացյալ Թագավորությունը:

 

Վերլուծական