Հետևեք մեզ։

Բոլորս էլ սխալվում ենք. Ալեն Սիմոնյանը՝ Աղդամն իր հայրենիքը համարելու մասին

09:43, 21 հունվար 2025
Բոլորս էլ սխալվում ենք. Ալեն Սիմոնյանը՝ Աղդամն իր հայրենիքը համարելու մասին

Կարծում եմ՝ ճիշտը Ղարաբաղ ձևակերպումն է, Ղարաբաղ անվանելն է։ Այս մասին ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Արցախի և ՀՀ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ հնարավոր տարածքային հավակնության մասին։

Նա մեկ անգամ նշեց Արցախ անվանումը, ապա հաջորդաբար մի քանի անգամ ասաց՝ «Ղարաբաղ»։

«Արցախը, Ղարաբաղը երբևիցե Հայաստանի կողմից չի ճանաչվել որպես անկախ պետություն որևիցե իշխանության ժամանակ, ՀՀ-ն իր որևէ հարևանի նկատմամբ տարածքային պահանջ չունի և չի ունեցել»,- ասել է Սիմոնյանը։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է ասել, թե Ակնան՝ Աղդամն իր հայրենիքն է, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Բոլորս էլ սխալվում ենք, բոլորս»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները