Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ոլորտներում: Այս մասին Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Սերգեյ Լավրովը։
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար եռակողմ պայմանավորվածությունների զարգացման բոլոր ուղղություններով, որոնք ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից 2020 և 2022 թվականներին»,- ասել է նախարարը։