Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իտալիա այցից հետո ժամանել է Գերմանիա։
Այս մասին նա հայտնում է Twitter-ի իր էջում. «Արդեն Բեռլինում»,-գրել է Վլադիմիր Զելենսկին։
Հիշեցնենք, որ երեկ Զելենսկին հանդիպել էր Հռոմի պապի հետ։
Հռոմի պապը Խաղաղության ձիթենու ճյուղ էր նվիրել Ուկրաինայի նախագահին, իսկ Զելենսկին Հռոմի պապին փոխանցել էր Աստվածամոր պատկերը, որը փորագրված է եղել պողպատե թիթեղի վրա։