Հետևեք մեզ։

ԱՀԿ-ից արձագանքել են կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու որոշմանը

14:17, 21 հունվար 2025
ԱՀԿ-ից արձագանքել են կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու որոշմանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ափսոսում է կազմակերպությունից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման համար։ Այս մասին երեքշաբթի ասել է ԱՀԿ խոսնակ Տարիկ Ժազարևիչը։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից երկրի դուրս գալու մասին։


«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ցավում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է դուրս գալ կազմակերպությունից», - ճեպազրույցում ասել է Ժազարևիչը։


Նա ասել է, որ կազմակերպությունը կարևոր դեր է խաղում ամբողջ աշխարհում մարդկանց, այդ թվում՝ ամերիկացիների առողջության և անվտանգության պաշտպանության գործում:

 

«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ը կվերանայի իր որոշումը և ակնկալում ենք կառուցողական երկխոսություն՝ պահպանելու ԱՄՆ-ԱՀԿ գործընկերությունը՝ հանուն աշխարհի միլիոնավոր մարդկանց առողջության և բարեկեցության», - հավելել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:

Վերլուծական