Հետևեք մեզ։

Լավրովը գնահատել է Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը ԵԱՏՄ-ում

11:39, 21 հունվար 2025
Լավրովը գնահատել է Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը ԵԱՏՄ-ում

Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) տպավորիչ արդյունքներ է տալիս, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակի, ԵԱՏՄ-ի և եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ ասոցիացիաների շրջանակներում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդի հարցերի շուրջ։

Լավրովը հույս է հայտնել, որ տպավորիչ արդյունքները կնպաստեն սոցիալ-տնտեսական զարգացմանն ու այն խնդիրների լուծմանը, որոնք Հայաստանը դրել է իր առջեւ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները