Հետևեք մեզ։

Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ բոլոր պայմանավորվածություններին, այդ թվում՝ ռազմական ոլորտում. Լավրով

11:53, 21 հունվար 2025
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ բոլոր պայմանավորվածություններին, այդ թվում՝ ռազմական ոլորտում. Լավրով

Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ բոլոր պայմանավորվածություններին, այդ թվում՝ ռազմական ոլորտում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո։


«Մեր կողմից մենք ընդգծեցինք մեր հավատարմությունը Երեւանի հետ պայմանավորվածությունների ողջ շրջանակին, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում, որոնք ձեւակերպվել են երկկողմ մակարդակով եւ մեր ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։

 

Միևնույն ժամանակ, մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները բացասաբար չանդրադառնան արտատարածաշրջանային խաղացողների կողմից, ովքեր շահագրգռված չեն ռուս-հայկական դաշինքի ամրապնդմամբ։

 

Հուսով ենք, որ երկար տարիների ընթացքում կուտակված փոխշահավետ երկկողմ հարաբերությունների ողջ զանգվածը պահանջված կլինի, և նշածս բոլոր ոլորտներում՝ ռազմաքաղաքական, տնտեսական և, իհարկե, մշակութային, հումանիտար, մենք փոխշահավետ կհամագործակցենք»,ը ճեպազրույցում ասել է Լավրովը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները