Հետևեք մեզ։

Ռուսաստանը կողմնապահություն չի անում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով

15:37, 21 հունվար 2025
Ռուսաստանը կողմնապահություն չի անում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով

Ռուսաստանը կողմնապահություն չի անում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք գործ ունենք շատ հրատապ հարցերի՝ Երեւան-Բաքու հարաբերությունների կարգավորման հետ։ Մենք խորապես շահագրգռված ենք, որ մեր եղբայր ժողովուրդները ապրեն խաղաղության և բարիդրացիության մեջ։ Մենք ռազմավարական գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Ի տարբերություն Հարավային Կովկասից հեռու գտնվող երկրների, դա մեզ անձամբ է հետաքրքրում։

Այս երկրները առաջ են քաշում տարածաշրջանում լարվածությունը ավելի երկար ժամանակով պահպանելու օրակարգը՝ հուսալով, որ այդ լարվածության շրջանակներում կկարողանան ավելի ինտենսիվ առաջ տանել իրենց աշխարհաքաղաքական շահերը։

Ռուսաստանը գործում է Երևանի և Բաքվի համաձայնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Սա ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են խաղաղության պայմանագիրը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացումը, սահմանների սահմանազատումը։ Մենք մասնակցում ենք այդ աշխատանքին այն մակարդակով, որ պահանջում են Երևանն ու Բաքուն՝ ոչ ավել, ոչ պակաս»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։