Թուրքիայի Բոլու քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 66 մարդ է զոհվել, հայտնել է ներքին գործերի նախարարը, փոխանցում է TRT Haber-ը։
Նրա խոսքով՝ տուժել է 51 մարդ, որոնցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Դեպքի առթիվ կատարվում է քննություն։ Նշվում է, որ հյուրանոցը եղել է 12 հարկանի, և հրդեհի պահին այնտեղ եղել է 238 մարդ։
Տեսանյութը՝ Telegram-ում։