Թուրքիայում այսօր նախագահական ընտրություններ են։ Նախագահի պաշտոնի համար առաջադրված էր 4 թեկնածություն։ Մայիսի 11-ին, սակայն, «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն հանել է իրթեկնածությունը և պայքարում մնացեն է 3 թեկնածու․ Ռեջեփ Թայիփ Էրդողան («Ժողովուրդ» դաշինք), Քեմալ Քըլըչդարօղլու («Ազգ» դաշինք) և Սինան Օղան («Նախնի» դաշինք)։
Խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու համար պայքարելու են Էրդողանի թեկնածությունն առաջադրած «Ժողովուրդ» և Քըլըչդարօղլուի թեկնածությունն առաջադրած «Ազգ» դաշինքները։
Երրորդ ուժ դառնալու պայքար է մղելու ձախակողմյան «Աշխատանք և ազատություն» դաշինքը, որը նախագահի թեկնածու չի առաջադրել և կոչ է արել աջակցել նախագահի թեկնածուներից Քըլըչդարօղլուին։