Հետևեք մեզ։

Դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում Հերացու անվան հիվանդանոց տեղափոխված 20-ամյա տղան մահացել է

18:12, 21 հունվար 2025
Դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում Հերացու անվան հիվանդանոց տեղափոխված 20-ամյա տղան մահացել է

Երեկ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցում մահացել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Դատապարտյալների հիվանդանոցից այնտեղ տեղափոխված դատապարտյալը: 
 
Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, հունվարի 17-ին դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր «խառը տիպի շոկ, սուր բազմաօրգանային անբավարարություն» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան հիվանդանոց է տեղափոխել 20-ամյա Դավիթ Վարդանյանին: 
 
Բժիշկները ամեն հնարավորը արել են, որպեսզի փրկեն երիտասարդի կյանքը, սակայն երեկ՝ հունվարի 20-ին, Դ. Վարդանյանը գիտակցության չգալով մահացել է: 
 
Հիվանդանոց է ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից, որտեղ էլ դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: