Հայաստանի գավաթի եզրափակիչում «Ուրարտուին» 1-2 հաշվով պարտվելուց հետո «Շիրակը» չմասնակցեց պարգևատրման արարողությանը: Դրա հետ կապված ակումբը հանդես է եկել հայտարարությամբ.
«Հարգելի ֆուտբոլասերներ, սիրելի շիրակցիներ,
«Շիրակ» ֆուտբոլային թիմի անձնակազմը չմասնակցեց խաղից հետո նախատեսված ֆարսին: Այս մասով հայցում ենք մեր երկրպագուների ներողամտությունը: Հուսով ենք՝ ըմբռնումով կմոտենաք ու մեզ կհասկանաք: Վստահ ենք՝ նման կերպ կվարվեին բոլոր նրանք, որոնք ունեն արժանապատվություն: Ֆարսին չմասնակցելը նվազագույնն էր, որը մեր տղաներն արեցին: Արժանապատվության հարց էր:
Մնացածին կանդրադառնանք շուտով…
«Շիրակ». մի՛ քաղաք, մի՛ ակումբ, մի՛ զարկերակ»: