Հետևեք մեզ։

Ես Թրամփին ասել եմ, որ մենք ցանկանում ենք պատերազմն ավարտել, բայց ոչ միայն արագ, այլ նաև արդարացիորեն․ Զելենսկին՝ Դավոսում

21:18, 21 հունվար 2025
Ես Թրամփին ասել եմ, որ մենք ցանկանում ենք պատերազմն ավարտել, բայց ոչ միայն արագ, այլ նաև արդարացիորեն․ Զելենսկին՝ Դավոսում

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ․
 
«Մենք իրոք լավ հարաբերություններ ունենք նրա հետ։ Նախագահ Թրամփի շուրջ երբեմն շատ անհարկի աղմուկ է բարձրանում, որոնք ապատեղեկատվություն կամ ռուսամետ հռետորաբանություն են փոխանցում: Թրամփն ինձ ասաց և հրապարակավ խոսեց այս տարի պատերազմն ավարտելու մասին, իսկ ես ասացի. «Մենք ձեր գործընկերն ենք... մենք ցանկանում ենք ավարտել պատերազմն այս տարի, բայց ոչ միայն արագ, այլ արդարացիորեն»», - նշել է Զելենսկին։


Միաժամանակ նա մատնանշել է, որ ներկայումս պարզ չէ, թե արդյոք Եվրոպան տեղ կունենա բանակցությունների սեղանի շուրջ, երբ ավարտվի ուկրաինական հակամարտությունը։