Հետևեք մեզ։

Բրյուսելում ավարտվել է Միշել-Ալիև հանդիպումը (լրացված)

11:34, 14 մայիս 2023
Բրյուսելում ավարտվել է Միշել-Ալիև հանդիպումը (լրացված)

 

14։00

Բրյուսելում ավարտվել է Միշել-Ալիև հանդիպումը։ Կողմերը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։

Այսօր կկայանա եռակողմ` Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը։

 

11։30

Բրյուսելում սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

 

Բրյուսելից ադրբեջանական ԱՊԱ-ի թղթակիցը հաղորդում է, որ հանդիպումն անցկացվում է ԵՄ կենտրոնակայանում։

 

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Փաշինյան-Միշել ոչ ֆորմալ հանդիպումը։

Այսօր սպասվում է եռակողմ հանդիպում։