Հետևեք մեզ։

Համընդհանուր հայտարարագրման համակարգը ավտորիտար գործիք է․ Էդմոն Մարուքյան

22:31, 21 հունվար 2025
Համընդհանուր հայտարարագրման համակարգը ավտորիտար գործիք է․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«Համընդհանուր հայտարարագրման համակարգը ավտորիտար գործիք է։ Այս համակարգը հակասում է ժողովրդավարական հասարակության բոլոր սկզբունքներին։ Ժամանակակից պետության հայեցակարգը պետք է լինի հետևյալը. պետությունն է մարդու համար, ոչ թե մարդը՝ պետության։ Բանկերն են մարդկանց համար և ոչ թե մարդիկ բանկերի համար: Մենք շեղվել ենք այս կարևորագույն ժողովրդավարական գաղափարներից, մենք գործադիր իշխանությանը դարձնում ենք մոնստր, որը մտնում է մարդկանց կյանքի բոլոր բնագավառներ, իսկ այդ դրակոնյան օրենքները կիրառում ընտրողաբար: Իշխանության գալու առաջին իսկ օրը մենք չեղարկելու ենք մի շարք անհեթեթ օրենքներ և համակարգեր, որոնք ստեղծվել են մեր ժողովրդի կյանքը բարդացնելու, նրանց անձնական կյանք պետության «քիթը խոթելու» և այլ հակաժողովրդավարական նպատակներով»։